Search
Close this search box.

Ինքնասպան է եղել НТВ հեռուստաալիքի նախկին տնօրենը

Իսպանիայում հայտնաբերվել է ռուսական НТВ հեռուստաալիքի համահիմնադիր և նախկին տնօրեն, մեդիամենեջեր Իգոր Մալաշենկոյի դին, տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Մալաշենկոն 64 տարեկան էր։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել, սակայն այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ստացել։

Իգոր Մալաշենկոն 1993 թվականին դարձել է «ՆՏՎ»-ի հիմնադիրներից մեկն ու գլխավոր տնօրենը։ 1996-ին նա զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Բորիս Ելցինի ընտրարշավի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ 2001-2009 թվականներին եղել է RTVI ալիքի գլխավոր տնօրենը։ 2017-ին նախագահական ընտրություններից առաջ մի քանի ամիս ղեկավարել է Քսենիա Սոբչակի ընտրական շտաբը։