Search
Close this search box.

Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Մայրապետյանի դատապաշտպան Կարեն Բատիկյանը:

«Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, սակայն սա վիրահատության առաջին փուլն է: Կա նաև երկրորդ և երրորդ փուլը և վերջնական արդյունքում լեղապարկը պետք է հեռացվի»,- ասել է Բատիկյանը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել էր գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով: