Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ

Նախկինները վարչապետին վարկաբեկելու մոլուցքով այնքան են տարվել,որ ակամայից սկսել են բացահայտել իրենց տարիներ շարունակ գործող հանցավոր սխեմաները: Բուն իմաստով նախկինների հաշվարկը կլիներ ճիշտ և արդարացված,եթե չլիներ մի բայց:
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ:
Այն ինչ թույլատրված էր և խրախուսվում է Սերժ Սարգսյանի ժամանակ,կատեգորիկ կերպով արգելված է և պատժվում է Նիկոլ Փաշինյանի կողմից:
Այսօր 168.am էլեկտրոնային լրատվամիջոցը իր կարծիքով երկու << բոմբ>> նյութ է հրապարակել՝ «Ո՞վ է խաբում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին» և «Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։» վերնագրերով:
Նյութերում մանրամասն նկարագրված է ՀՀԿ- ի իշխանության ժամանակ ՀՀ պետական բյուջէի կատարողականի հետ կապված մանիպուլյացիաները և կեղծիքները: Ընդ որում ներկայացված է այնքան մանրամասն,որ ակնհայտ է նյութը գրել է մի մարդ,որը բազմիցս,տարիներ շարունակ զբաղվել է դրանով:
Նյութում մասնավորապես նշել են,թե ինչպես է ՀՀԿ-ն ամեն տարի բյուջեն կատարել, ինչպես են հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարները փոխանցվել բյուջէ, ցույց տրվել որպես կատարողական և այլն:
Որպեսզի տպավորությունն էլ հասարակության մեջ ցնցող լինի,այդ ամենը կապել են իբր թե ուշացած թոշակների հետ:
Այդ առումով կասեմ հետևյալը՝ աշխատավարձերը և թոշակները տրվել են ժամանակին,ավելին բյուջեի վիճակը այնքան կայուն է,որ փետրվար ամսվա թոշակը նույնպես տրվել է, դրա լավագույն ապացույցը այն է, որ իմ տան թոշակառուները ստացել են այն,բացի այդ կենսաթոշակների թեմայով հրապարակում է կատարել նաև Սոցիալական ապահովության ծառայությունը:
http://www.ssa.am/arm/news/ssa-for-sitizens/…
Ամփոփեմ՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ:
Նման հանցավոր սխեմաներում չի եղել և չի էլ կարող լինել,նա բաց է և իր ճշտի և իր սխալի դեպքում,ոչ թաքնվելու ունի,ոչ էլ թաքցնելու:
Եթե բյուջեն թերակատարված լիներ,կհայտարարեր դրա մասին,կբացատրեր պատճառը և կպատժեր մեղավորներին:
Դե իսկ ՀՀԿ-ին կասեմ հետևյալը`շնորհակալություն,շատ համեղ էր,նոր Հայաստանի իրավապահներին բավականին լավ նյութ տվեցիք և կարծում եմ ձեր տված տեղեկատվությունը ըստ արժանավույն կգնահատվի:
Ապրեք,կսպասենք նոր ինքնախոստովանական նյութերի:

Իրավապաշտպան` Արտակ Գալստյան