Search
Close this search box.

ՀՀ զինված ուժերի զորամասներից մեկում զինծառայող է զոհվել

ՀՀ զինված ուժերի զորամասներից մեկում փետրվարի 11-ին զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են: Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին», նշում է Հովհաննիսյանը։