Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե համարձակություն ունեք, դիտեք այս տեսանյութը. իրավապաշտպանը` արդարադատության նախարարին

Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն: Փաշինյանի գլխավորությամբ ժողովուրդն արեց այն, քանի որ այլևս չէր դիմանում երկրում տիրող անարդարությանը:

Հեղափոխության հիմնական տեսլականը, որի շուրջ էլ տեղի ունեցավ համախմբումը, դա օրենքի առջև բոլորի հավասարաության, նախկին կոռումպացված և պատվերով դատավճիռների վերանայման և սոցիալական արդարության վերականգնումն էր:

Հեղափոխության հիմնական խաղաքարտը, դա նախկին դատական համակարգի կաշառքով, խմբակային շահով և Բաղրամյան 26-ից ուղորդված հանգամանքների վերացումն էր: Հիմնականում այս խնդիրները լուծելու նպատակով տեղի ունեցավ ապրիլյան հեղափոխությունը:

Սակայն՝դատական համակարգում, որը երկրի սոցիալական և իրավական արդարության երաշխավորն է, ոչինչ չփոխվեց,ընդհակառակը, ավելի վատացավ:

Չփոխվեց նաև նոր հեղափոխական պաշտոնյաների վարքագիծը, նրանք կոնկրետ ընդօրինակեցին նախկին հանցավոր ռեժիմի բարքերը:
Օրերս հայտարարվեց, որ ոչ մի ցմահ ազատազրկվածի ներում չի շնորհվել և նրանց գործերը չեն վերանայվելու:
Սրանով նոր իշխանությունը աներկբա ընդունեց, որ հեղափոխության տեսլականը եղել է կեղծ, որ իրենք դատական համակարգի մասով զրպարտել են նախկիններին, և որ նախկինների դատական ակտերը բխել են օրենքից: Այդ պատճառով դատավորները չեն փոխվում, վճիռները չեն վերանայվում:

Ճիշտ է, Արտակ Զեյնալյանը փորձեց բացատրել տեղի ունեցածը նրանով, որ իբր թե հասարակությունը պատրաստ չէր ներել ցմահ ազատազրկվածներին. խնդրին նայել միմիայն իրավական տեսակետից, և իրենց որոշումը պայմանավորված էր դրանով:

Հակադարձեմ ԱՆ Նախարարին մի փաստով: Հեղափոխություն կատարած ժողովուրդը պատրաստ չէր նաև,որ իր ընտրած իշխանությունը ինքը իրեն պետք է պարգևատրեր ամբողջ համակարգի մասշտաբով մոտ 40 միլիոն դոլարով և բարձրացրեց իր բողոքի ձայնը` ընդ որում ավելի բարձր քան ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի դեպքում:
Բայց պարգևավճարների մասով թքած ունեցաք ժողովրդի կարծիքի վրա, իսկ ցմահների դեպքում չգիտես ի՞նչու , որոշեցիք ընդառաջ գնալ:
Մանիպուլյացիաներ մի արեք, և ժողովրդի գրպանը մի գցեք ձեր իսկ էությունից բխող գործընթացը, ուղղակի ընդունեք, որ ամեն ցմահի համար Եվրոպայից այնքան փող էք ստանում, որ ձեռնատու չէ նրանց քանակի նվազումը:
Ընդունեք, որ նախկինները հանճար էին, մարդկային կյանքը և ազատությունը բիզնեսի վերածելու այդ գործիքակազմը ներդնելով, որը ձեռնատու է նաև ձեզ:
Հենց այդ պատճառով էլ պարոն Նախարար թույլատրեցիք Ենոքյանի վերաբերյալ արտահոսքը, հետո էլ ստեղծեցիք կեղծ ժողովրդական ընդվզում, որի հիմքով էլ պահպանեցիք ցմահների եկամտաբեր բիզնեսը:

Բերեմ մեկ օրինակ աշխարհի ամենադեմոկրատական համարվող երկրից՝ ԱՄՆ-ից:

Դենիելը մեղադրվեց երկու անձի սպանության մեջ, երբ 16 տարեկան էր: Ոստիկանների խոշտանգման արդյունքում ընդունեց մեղքը և դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Սակայն ոչ ինքը, ոչ ընտանիքը, ոչ ընկերները չհանձնվեցին, 25 տարի անց նրա գործը վերանայվեց և նա արդարացվեց:
Առաջնորդվելով վերը նշվածով կխնդրեի նոր «Աստվածներին» համարձակություն ունենալ, դիտել այս տեսանյութը և մի պահ հեռու ձեզանից, սա անկեղծ եմ ասում, պատկերացնել, որ Դենիելի փոխարեն դուք էք, ձեր հայրը կամ զավակը:

Դիտեցիք, «Նոր Աստվածներ», ասեք որ սարսափելի է: Գոնե՞ հասկացաք, որ Տիրոջ դատաստանի առջև հավասար ենք բոլորս:

Իրավապաշտպան` Արտակ Գալստյան