Search
Close this search box.

Հիվանդանոցը պարզաբանում է, թե ինչու է գները բարձրացրել

«Արաբկիր» բժշկական համալիրի հանրային կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել ի պատասխան «Փաստ» օրաթերթում տպագրված՝ «Ինչո՞ւ են «Արաբկիրում» բարձրացրել գները» հոդվածի.

«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ հոդվածում նշված «եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք, մեզ մոտ էս գներն են» արտահայտության հետ կապված բժշկական համալիրի տնօրինությունը իրականցրել է համապատասխան ուսումնասիրություններ, սակայն նման արտահայտություն արած անձ չի հայտնաբերել: Միևնույն ժամանակ համալիրի տնօրինությունը գտնում է, որ նման ոճով պատասխանելը պացիենտին կամ նրա հարազատին անընդունելի է, և եթե որևիցե մեկը աշխատակիցներից իրեն թույլ է տվել նման արտահայտություն, ապա տնօրինությունը ներողություն է խնդրում դրա համար:

Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, այո’, մեզ մոտ փոփոխություններ տեղի են ունեցել ողջամտության սահմաններում, այլ ոչ կրկնակի:

«Արաբկիր» բժշկական համալիրում երեխաների բժշկական ծառայությունների շուրջ 90 տոկոսն իրականցվում են բացառապես անվճար՝ պետական պատվերի շրջանակներում:

«Արաբկիր» բժշկական համալիրի հանրային կապերի բաժին