Search
Close this search box.

Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արման Բաբաջանյանի. պահանջում է 7 դրամ, ներողություն և հերքում

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի:

Tert.am-ի հետ զրույցում Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ հայցադիմումը պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջի  մասին է:

«Դատարանից խնդրում ենք պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Անդրանիկ Մանուկյանից: Պարտավորեցնել Արման Բաբաջանյանին ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված բոլոր ԶԼՄ-ների միջոցով հերքել Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցրած «կասկածելի կենսագրությամբ» և «արատավոր նշանակում» արտահայտությունները և դրանց համար Արման Բաբաջանյանից բռնագանձել մեկական դրամ՝ ընդհանուր 2 դրամ»,-ասաց Սիրունյանը:

Բացի դրանից, Մանուկյանի ներկայացուցիչը նշեց, որ Արման Բաբաջանյանի կողմից Անդրանիկ Մանուկյանի հնչեցրած «քրեական անցյալով անձ, ով տարիներ ի վեր զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարներ վաճառելով» արտահայտության համար բռնագանձել 5 դրամ. «Այսինքն՝ ընդհանուր բռնագանձել 7 դրամ»:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում