Search
Close this search box.

Նախկին իշխանությունները որոշել են ՀՀ քաղաքական դաշտում տարբեր ռակուրսներով պրոյեկտվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեւում է՝ նախկին իշխանությունները որոշել են ՀՀ քաղաքական դաշտում տարբեր ռակուրսներով պրոյեկտվել: Ըստ մեր տեղեկությունների՝ դրա դրսեւորումներից մեկը կլինի ՖԲ–ում ակտիվ, ներկայումս ընդդիմադիր հատվածում որոշակի լուրջ մոբիլիզացիա ունեցող ներկայացուցիչների շուրջ կայուն քաղաքական թիմ ձեւավորելը:

Նշված ուժը տանելու է այլ գիծ, եւ ավելի կոշտ քաղաքական հռետորաբանությամբ է աչքի ընկնելու՝ ավելի արմատական դիրքերից հանդես գալով, ինչպես նաեւ երբեմն, «ձեռքի հետ» քննադատելով ՀՀ նախկին իշխանություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: