Search
Close this search box.

«Լրագրողական աշխարհի արգանդը չորացե՞լ է, մնացել եք Պետրոսի հույսի՞ն». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ խանգարող (կամ օգնող, եսի՞մ) նյարդայնությունս ծալեմ դնեմ մի կողմ ու հանգիստ, խաղաղ մի հարց տամ՝ իշխանափոխությունից հետո իր ո՞ր արժանիքների համար «Հ1»-ի լրատվությունը նվիրվեց Պետրոս Ղազարյանին։ Շատ եմ խնդրում, մեկնումեկդ ասեք և գուցե համոզեք ինձ։ Այս նախկին երիտասարդը երկար տարիներ աշխատել է «Կենտրոն»-ում, և բոլորս ենք ծանոթ նրա գործունեությանը։ Չգիտեմ, թե ով ինչ տպավորություն է ստացել այդ տարիների ընթացքում, իմ կարծիքը սա է՝ այս պարոնն անդաստիարակ է, հայերենի հերն անիծում է, աչք ծակող սուբյեկտիվ է՝ իր «չսիրած» մարդկանց հարցաքննում էր սովետաշունչ քննիչի պես, իսկ եթե հյուրը Բարգավաճից էր, դառնում էր փափկամազիկ կատու։ Հեղափոխության հետ կապ ունի այնքան, որքան, օրինակ, Է. Շարմազանովը։ Բանակի օրը հայոց բանակի ստեղծման պատմության խայտառակ խեղաթյուրված տեքստը վառ վկայություն էր, որ էս մարդը սրբություն չունի ու ոչնչով չի տարբերվում տարիներ շարունակ ռոբասեՌժիկին ծառայող կեղծիքների վարպետ սազանդարներից։ Ինչի՞ էլի՛, ինչի՞ էս մարդուն տարան «Հ1»-ի ամենակարևոր խմբագրության ղեկավար։ Լրագրողական աշխարհի արգանդը չորացե՞լ է, մնացել եք Պետրոսի հույսի՞ն…»: