Search
Close this search box.

ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնից:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Լևոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: