Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան քաղաքում ավելի շատ բժիշկներ կան, քան հիվանդներ

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության թեմատիկ քննարկումների շարքն այս անգամ վերաբերում էր «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպումը և կառավարումը» թեմային: Հրավիրած էին ոլորտի առաջատար մասնագետները, որոնք բարձրաձայնեցին բազմաթիվ ոլորտային խնդիրներ:

«Արամյանց» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Կռնատյանը քննարկման ընթացքում նշեց այն, որ մեր երկրում շատ արագ տեմպերով բացվում են տարբեր բժշկական կենտրոններ, որոնք հաջողակ PR-ի շնորհիվ գրավում են այցելուներին: Իսկ այն բժիշկները, որոնք նման «մոդայիկ» քայլերով չեն զբաղվում, մնում են ստվերում: Ըստ ՀռիփսիմեԿռնատյանի՝ Երևան քաղաքում ավելի շատ բժիշկներ կան, քան հիվանդներ: Նա նշեց նաև, որ հիմա շատ հաճախ հիվանդները նախապատվությունը տալիս են ոչ թե բարեխիղճ բժշկին, այլ սեփական PR-ը ճիշտ կազմակերպածին:

Հռիփսիմե Կռնատյանն առաջարկեց ստեղծել առողջապահական կանոնակարգող կենտրոն, որը կկազմակերպի մասնագետների տեղաբաշխվածությունը նաև մարզերում: Ըստ նրա՝ մի շարք մարզերում անգամ թերապևտների լուրջ սղություն է նկատվում:

Մանրամասները՝ տեսանյութում