Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին եւ դուստրը. փաստաբան

Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին ու դուստրը։ Այս մասին այսօր՝ հունվարի 29–ին Վերաքննիչ քրեական դատարանում  լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի  պաշտպաներից Արամ Օրբելյանը:

«Տեսակցության արգելքը դեռեւս գործում է, բայց կան բացառություններ։ Դրանց շրջանակներում որդին եւ դուստրը, կարծեմ, երկու անգամ այցելել են Ռոբերտ Քոչարյանին», –ասաց նա։

Ինչ վերաբերում է Քոչարյանի համակարգիչ տրամադրելու գործընթացին, փաստաբանը նկատեց, որ այդ գործընթացքում՝ կան որոշակի օրենսդրական եւ տեխնիկական խնդիրներ:

«Համակարգչի հարցը դեռ չի լուծվել։ Այստեղ կան որոշակի օրենսդրական ու տեխնիկական խնդիրներ։ Մենք ներկայացրել ենք, որ կարող ենք տրամադրել այնպիսի համակարգիչ, որն օբյեկտիվորեն, ֆիզիկապես չի ունենա ինտերնետի կամ որեւէ այլ ցանցի մուտքի հնարավորություն», – ասաց նա։