Search
Close this search box.

Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս մասին «Արևելք»-ը տեղեկացել է հանգուցյալի մերձավորներից:

Հիշեցնենք, որ Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։1983 թվականին Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է և Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց և հայկական կողմի դիմումներին ընդառաջելով պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան (2011) և նա արտաքսվել է Հայաստան:

Վարուժան Կարապետյանը 65 տարեկան էր։