Search
Close this search box.

Մովսես Հակոբյանը՝ «Մարտի 1»-ին Արցախի զինված ուժերի ներգրավվածության մասին

2008 թվականին Արցախի զինված ուժերի ներգրավվում չի եղել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

«Իրավաբանությունից հեռու եմ, տեղյակ չեմ, ես Արցախի պաշտպանության նախարարն եմ եղել այդ ժամանակ, Արցախի զինված ուժերի ներգրավվածություն չի եղել»,- ասաց նա։

Հարցին, թե ադյոք ինքը ծանոթ եղել է այդ ժամանակ 0038 հրամանին եւ ինչպիսին է եղել իր արձագանքը, Հակոբյանը ասաց․ «Իհարկե, ծանոթ եմ եղել, արձագանքս եղել է որպես զինվորական»։

Հարցին, թե արդդյոք 0038 հրամանը անօրինական է, նա ասաց․ «Ես զինվորական եմ, ցավոք, լրագրող չեմ»։

Լրագրողի դիտարկմանը, այսինքն պետք է հրաման կատարեին, այլ կերպ հնարավոր չէր, Հակոբյանն ասաց․ «Ուրիշ կարծիք չի կարող լինել»։