Search
Close this search box.

Պարգևավճարային չտեսությունը և Փաշինյանի օմբուդսմենությունը.Գագիկ Համբարյան

ՀՀ վարչապետի ժնևյան արտահերթ ուղիղ եթերը,որը նվիրված էր պարգևավճարներին ապացույցն է այն բանի,որ մարզերի և գերատեսչությունների բյուջեների տարրական գրպանման դաբռոն հենց վարչապետն է տվել: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել նրա շատ վատ ստացված “օմբուդսմենությունը” այդ արարքի նկատմամբ: Պարոն Փաշինյանը պետք է հասկանա,որ այն ինչ ինքն ասում է չի նշանակում,որ ճշմարտության վերջն է: Ո՞վ է նրան ասել,որ պարգևավճարները աշխատավարձի մաս են. Այդպիսի բան չկա: Պարգևավճարները պարտադիր չեն և կարող են չտրամադրվել:

Ժողովրդուրն այն անվանում է “13-րդ աշխատավարձ”: Գոնե դա պետք է հուշեր,որ բարոյականությունից ելնելով այդ պարգևավճարը պետք է ստանային նրանք,ովքեր 1 տարի աշխատել են,այլ ոչ թե գյոռմամիշ և չտես որոշ պաշտոնյաների պես,որոնք պարգևատրում են իրենց ու իրենց շրջապատին՝ աշխատելով ընդամենը 3-8 ամիս: Իշխանական զավեշտներից է նաև այն,որ որոշ մարզպետներ կրկնակի պարգևավճարներ են տվել իրենք իրենց և շրջապատին: Երևում է ամանորի սեղանը զարդարելու համար գումարի պակաս են ունեցել:

Պարոն Փաշինյանը պարգևավճար տրամադրելը պայմանավորում էր նաև կոռուպցիայի դեմ պայքարով և լավ մասնագետներին պետական համակարգում պահելով,որոնք,իբրև թե ոչ պետական համակարգում աշխատելիս մի քանի միլիոն դրամ են ստացել,իսկ տեղափխվելով մարզպետարաններ կամ պետական հիմնարկներ 600 հազար դրամ են ստանում: Հետաքրքիր է,”ՔՊ”-կան ո՞ր մարզպետներն են ու իրենց կողմից դրամական պարգև ստացած իրենց շրջապատներն են ոչ պետական սեկտորից պետական տեղափոխվել, որ նախկինում ստացել են մի քանի միլիոն դրամ աշխատավարձ:
Նախկին գյուղապետը,նախկին ուսուցիչը,թե ո՞վ…Չեմ ասում,որ Փաշինյանի ասած մասնագետներ չեն ներգրավվել պետական համակարգ: Բայց նրանք մի քանիսն են,համոզված եմ: Իսկ եթե գլոբալ…Եթե որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում աշխատել պետական համակարգումում,ապա ինչպես ասում են՝”Скатертью дорожка…Свято место пусто не бывает…”

Օրինակ,հետաքրքիր է,այդ ինչ մասնագետ է ՊԵԿ նախագահի գործավարուհին,որ Հայաստանի նման երկում նրան վճարվել է 2 մլն. 763 000 դրամ պարգևավճար: Չլինի ՊԵԿ նախագահի գործավարուհին Օքսֆորդի կամ վատագույն դեպքում Լոմոնոսովի անվան համալսարաններն է ավարտել: Հետաքրքիր է,այդ ինչպես է նա պատասխանում հեռախոզանագերին կամ սուրճ մատուցում, որ ՊԵԿ նախագահը նրան պարգևատրել է 5,7 հազար դոլարով…Կամ ՊԵԿ նախագահի խոսնակը, ում “ուվաժաեմի շեֆը” պարգևատրել է 2 մլն 30.000 դրամով: Այդ ինչպիսի՞ հաղորդագրություններ է նա պատրաստում ՊԵկ նախագահի համար, որ ՊԵԿ նախագահը այդպես առատաձեռն է գտնվել նրա հանդեպ: Այս երկու ,  հավանական է,  տիկնանց կողքին ուղղակի “հրեշտակ” է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խորհրդականը,  ով ստացել է ընդամենը 1 մլն 574 000 դրամ:  Երևի լավ խորհուրդներ չի տալիս պատրոնին:  Իսկ այ,  գործավարուհին  և   մամլո խոսնակը տաժանակիր աշխատում են և հայաստանյան պայմաններում “Ջենիֆեր Լոպեսյան” հոնորարներ ստանում: Նույն խայտառակ իրավիճակն  է Երևանի քաղաքապետարանում: Ինչպե՞ս կարելի է իշխանության գալ 2018 թ-ի սեպտեմբերին և նույն թվականի դեկտեմբերին մոտ  մեկ  միլիոն դոլարի պարգևներ վճարել ու ընդդիմանալ   բացահայտել,թե ովքեր են արժանացել պարգևավճարների;  Դե սրանց կողքին մարզպետները և նրանց “քիփիլիկ” շրջապատները հրեշտակներ են երևում:
Ավելի լավ կլիներ,  եթե պարոն Փաշինայնը լռեր:  Շատ վատ ստացվեց “պարգևավճարային” օմբուդսմենությունը նրա մոտ…
Այո՛,պարգևավճարներ տալով օրենք չի խախտվել:  Բայց մենք միայն օրենքներով չենք շարժվում: Կան չգրված՝բարոյականության նորմեր,որոնք շատ կոպիտ են խախտվել այս պարգևավճարները տրամադրելիս:
Նախորդները կորցրեցին իշխանությունը հենց այդ պատճառով:  Գրեթե ամեն ինչ անում էին օրենքով՝  թքած ունենալով բարոյականության նորմերի և մարդկային արժանապատվության վրա: Պատսախանը ստացան 2018 թ-ի գարնանը,  որը,հուսամ, պետք է դաս   լինի նոր իշխանությունների համար:

Գագիկ Համբարյան