Search
Close this search box.

Գավառի քաղաքապետը պարգևատրեց լավագույններին

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը տարին ամփոփել է պարգևատրումներով: Լավագույն մասնագետները մեկ առ մեկ իրենց աշխատանքով կարողացել են աչքի ընկել տարվա ընթացքում: Տարեմուտի միջոցառմանը քաղաքապետը նրանց բոլորին հրավիրել էր անձամբ պարգևատևելու, շնորհակալություն հայտնելու , որ այդ ուսուցիչները կան, և որ այդ մասնագետներն ամեն ինչ անում են Գավառում այս կամ այն ոլորտում լավագույն արդյունք գրանցելու համար:
Տարվա լավագույն ուսուցիչ անվանակարգով պարգևատրված Գավառի Հենրիկ Թալալյանի երաժշտական դպրոցի ուսուցչուհի, Կոնսերվատորիայի նախկին սան, երգահան, հնչյունային ռեժիսոր Աննա Գզրարյանը ArmԼife.am կայքի հետ զրույցում նշեց, որ համայնքի ղեկավարի կողմից գնահատվելը պարտավորեցնող է. «2019 թվականին հարկավոր է աշխատել ուժերի առավելագույն չափով` մեր դպրոցի սաներին հնարավորինս շատ ներգրավելով տարբեր փառատոնների ու մրցույթների»: