Search
Close this search box.

Փաշինյան-Պուտին պայմանական մեկնակետը. նրանք կքննարկեն սահմանի հարցը

«Ժամանակ». «Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը, դեկտեմ­բերի 20-ին տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով Հայաստանի հետ հարաբերության մասին հարցին, ասել է, թե այդ հարա­բերության մեջ ոչինչ էլ չի փլուզվել, որ պետք լինի վերա­կանգնել: Նա ասել է, որ Հայաստանը Կովկասում և աշխարհում ՌԴ ռազմավարա­կան գործընկերն է, հայ ժողո­վուրդը մերձավորագույն դաշ­նակիցն է, և այդ տեսանկյու­նից պետք է եղածը զարգաց­նել, խորացնել՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջա­նում նոր իրողությունները:

Պուտինի այդ հայտարարու­թյունը պետք է դիտարկել թե­րևս երկու կողմից կամ երկու ծայրից: Նախ այն, որ ՌԴ նա­խագահը, փաստորեն, հայ­տարարում է, որ հայ-ռուսական հարաբերության որևէ խնդիր էլ չկա: Մի բան, որի հա­կառակն են փորձում պնդել Հայաստանի նոր իշխանու­թյան ընդդիմախոսները, այս­պես ասած՝ մտահոգ շրջա­նակները, որ հիմնականում ներկայացնում կամ սերում են նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներից:

Այդ խնդիրների մասին բարձրաձայնումների մեծ առիթ էր նաև այն, որ Պուտինը խորհր­դարանի ընտրությունից հետո առ այսօր շնորհավորական ուղերձ չի հղել Նիկոլ Փաշինյանին: Ռուսաստանի դեսպանը դա բացատրել է արարողա­կարգով, թեև, իհարկե, ոչինչ չէր արգելում Պուտինին շնոր­հավորել դրանից դուրս, ինչ­պես արել էր Սերժ Սարգսյանի դեպքում:

Մյուս կողմից՝ հայ­կական կողմի, նոր Հայաստա­նի համար թերևս պետք է խնդիրը լինի հենց այն, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանին և ընդհանրապես Հայաստանին չնայի այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին, չվերաբերվի այնպես, ինչպես վերաբերվել է Սարգսյանին և այսպես ասած՝ հին Հայաստանին:

Ահա այս տեսանկյունից էլ ՌԴ նախագահի հայտարարու­թյունը, թե խնդիր չկա և պետք է զարգացնել եղածը, ըստ էու­թյան, կարող է վկայել, որ խնդիր, այդուհանդերձ, կա, և ՌԴ-ն չի ցանկանում փոխել եղածը, իսկ Երևանը դնում է հենց հակառակ խնդիր, որ չի կարող շարունակվել՝ ինչպես նախկինում:

Հավանաբար, հենց դա էր արտացոլված ՌԴ նախագահի այն հայտարա­րության տողատակում, թե պետք է զարգացնել եղածը և խորացնել՝ հաշվի առնելով նոր իրողություններ, և ինքն այդ հարցերը կքննարկի պարոն Փաշինյանի հետ, որն առաջի­կա շաբաթ կայցելի Ռուսաս­տան:

Մյուս կողմից, խոսելով նոր իրողությունները հաշվի առնե­լու անհրաժեշտության մասին, ՌԴ նախագահն, ըստ երևույթին, փորձում է ակնարկել, որ Մոսկվան ամենևին կանգնած չէ, այսպես ասած, կոշտ դիր­քերի վրա և պատրաստ է հաշվի առնել նոր իրողություն­ները, այլ կերպ ասած՝ նաև Հայաստանի նոր իշխանու­թյան փաստարկները:

Ամբողջ հարցը, ըստ երևույթին, այն է, թե որտեղ են Երևանի և Մոսկվայի փոխզիջ­ման սահմաններն այդ հար­ցում: Մյուս կողմից՝ անկաս­կած է մի բան, որ հարաբերու­թյան վերափոխումն այլընտ­րանք չունի, և դա ընդունում է նաև ՌԴ նախագահը, խոսելով նոր իրողությունների մասին: Հարցն այն է, թե որ կողմն ինչ պատկերացում ունի այդ վե­րափոխման մասին: Միաժա­մանակ, նաև հասկանալի է, որ պատկերացումներն ամե­նևին չեն կարող նույնը լինել, և դրանք մերձեցնելու ու ներ­դաշնակելու գործընթացը պահանջելու է տևական աշ­խատանք:

Այդ իմաստով, գուցե հաջորդ շաբաթ Փաշինյանի՝ Ռուսաս­տան այցը հնարավոր է դիտարկել այդ աշխատանքի պայմանական մեկնակետ, որից կսկսի թերևս վերափոխումների կամ փոխզիջումնե­րի սահմանի հարցի քննար­կումը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: