Search
Close this search box.

Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայասանի Հանրապետության քաղաքացու անձնագիր է ստացել. «Սիրելի հայրենակիցներ, րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին»։