Search
Close this search box.

Մահացել է «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալը

Նոյեմբերի 23-ին  ժամը 19:25-ի սահմաններում  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է  «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Ռաֆիկ Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով  ստացած հրազենային վնասվածքներից 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը մահացել էր, 1978թ. ծնված ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը):