Search
Close this search box.

Հակոբ Հակոբյանը որևէ կապ չի ունեցել միջադեպի հետ

Լրատվական կայքերից մեկը երեկ ուշ երեկոյան լուր էր տարածել, ըստ որի Էջմիածնի Զվարթնոց թաղամասում գտնվող, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Զվարթնոց համալիրում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին անմիջական մասնակցություն են ունեցել Հակոբյանն ու նրա երեխաները:

Այս միջադեպի հետ կապված ArmLife.am-ը դիմեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին: Վերջինս հայտնեց, որ հիշյալ միջադեպի հետ կապված իրենք ունեն երկու դիմում: Ըստ առաջին դիմումատուի, ինքը ծեծի է ենթարկվել, իսկ մյուս դիմումը վերաբերվում է նյութական վնաս հասցնելուն: Այս պահին կատարվում է քննություն, և դրանից ավել ոստիկանությունը ոչինչ չի կարող ավելացնել:

Մեր ճշտող հարցին, թե այս գործով որևէ անձի մեղադրանք առաջադրվել է, կամ կան կալանավորված անձինք, Ջանոյանը խուսափողական պատասխան տվեց:  Այսպիսով կարող ենք փաստել, որ Զվարթնոց համալիրում որևէ միջադեպ տեղի չի ունեցել  և ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը որևէ առնչություն չունի ոստիկանության կողմից նշված դեպքի հետ:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ԲՀԿ ռեյտինգյին ընտրակարգով պատգամավորի թեկնածու է Արմավիրի թիվ 6 ընտրատարածքից, և նրա անձի դեմ կազմակերպված այս տեղեկատվական կեղծ արտահոսքը կարող է կապ ունենալ նրա քաղաքական գործունեության հետ: