Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին.Արմեն Աշոտյան

Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ, ինչն ամենակարևոր եզրակացությունն է: Լրագրողների հետ զրույցում ԸՕ-ի տապալումից հետո հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ անկախ խորհրդարանի վրա գործադրվող միջոցներից՝ կառավարության կողմից ներազդելու փորձը ձախողվեց, ձախողվեց նաև Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նախադեպ դնելու մշակույթը:

Աշոտյանը կարծում է, որ միջնաժամկետ պատմական առումով Նիկոլ Փաշինյանը պետք է վերոնշյալի համար շատ շնորհակալ լինի Հանրապետականին, որը ցուցաբերեց քաղաքական սկզբունքայնություն և թույլ չտվեց, որպեսզի Հայաստանը, լինելով ԵԽ անդամ, նման վայրագ կերպով վերաբերի ԸՕ բարեփոխումներին:

ՀՀԿ-ականի խոսքերով, ընտրություններից 42 օր առաջ հիմնարար փոփոխություններ անելը ետ կգցեր Հայաստանին ժողովրդավարական զարգացումների տեսանկյունից մինչև ԵԽ անդամ լինելը:

Աշոտյանը կարծում է, որ ԸՕ-ն դեմ կողմ քվեարկելով, որևէ մեկին վատություն կամ լավություն չի արվում. «Մենք կրում ենք պատմական պատասխանատվություն Հայաստանում պետականության ամրապնդման, խորհրդարանի դերի ամրապնդման համար»: