Search
Close this search box.

Քծնանքով ու կապիկությամբ ձևանում են իբրև հեղափոխության ջատագով. Նախկին գլխավոր դատախազի տեղակալ

Նախկին գլխավոր դատտխազի տեղակալ Արմեն Դանիելյանը վերլուծելով քաղաքական կապիկությամբ զբաղվող ոմանց պահվածքը,բարձրաձայնում է ,որ եթե ոմանք քծնանքով փորձում են ձևանալ իբրև հեղափոխության ակտիվ ջատագովներ և աջակիցներ և, այդպիսով սրբադասվել, ապա, պարզապես այդ տեսակին պետք է հիշեցնել, որ ժողովուրդը պայքարել է հենց իրենց գործունեության դեմ:
Այս օրերին գործող իշխանություններին ՛՛հավատարմության՛՛երդում տվողների մեջ կան այնպիսի դինոզավրեր՝ ովքեր խախտելով մարդկային, բարոյական, ինչպես նաև մասնագիտական էթիկայի պարզունակ նորմերն, այնպիսի ծառայություններ են մատուցել նախորդ իշխանություններին, որ այսօր նրանց կեղծ ժպիտն ու քծնանքը, առավել ևս խոսքն ու ձեռքերի ժեստիկուլացիան զզվելի է և որևէ պարագայում հավատ չի ներշնչում:

Հ.Գ. Եթե պաշտոնյան համարվում է ձախողված, ապա նրա կողմից հնչեցրած ցանկացած հայտարարություն ես համարում եմ անպատասխանատու քծնանք գործող իշխանություններին: Իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզապես դավաճանություն՝ նախկին և գործող իշխանություններին: Եվ ոչ միայն: Դավաճանը մնում է դավաճան՝ իր բոլոր երանգներով:
Մեծ, բայց չհասունացած գլխով երևույթներին պետք է ընդամենը հիշեցնել, որ դավաճանությունը գուցե և ներում են, բայց չեն մոռանում:

Հ.Գ. Իրավական ոլորտում ես տեսել էի չկայացած պաշտոնյայի լպիրշություն, և գրեթե վստահ էի, որ այդ տեսակը զբաղվելու է նաև քաղաքական ցինիկությամբ, առավել ևս համոզված էի, որ դառնալու է քաղաքական մուրացկան և զբաղվելու է քաղաքական դավաճանությամբ:
Էլ ավելի վստահ էի, որ ՛՛իրավական կապիկությունը՛՛ փոխակերպվելու է ՛՛քաղաքական կապիկությամբ՛:

Եվ այսօր քաղաքական դաշտում մենք ունենք ոչ ավել, ոչ պակաս, իր գործունեությունը ծայրից ծայր ձախողած քաղաքականապես անհաս, իր տեսակի մեջ բացառիկ դավաճան քաղաքական կապիկ: