Search
Close this search box.

Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը պետությունների ղեկավարների մակարդակով չի հաստատված

Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը պետությունների ղեկավարների, արտաքին կամ պաշտպանության նախարարների մակարդակով չի հաստատված: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը, հայտնում է Թրենդը:

Նրա խոսքով, կապն ավելի ցածր մակարդակով է հաստատված և օգտագործվում է օպերատիվ դեպքերում:

«Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության կողմեր են և բանակցում են կարգավոքրման շուրջ, այդ պատճառով նման շփումները նորմալ են», – ասել է Հաջիևը: