Search
Close this search box.

Երեխայիս մի քանի րոպե կամ մի քանի ժամ է մնացել ապրելու. Փոքրիկ Նարեկի հոր բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Երեքամյա Նարեկ Գյուրջյանի հայրը այս անգամ իր ֆեյսբուքյան էջի միջոցով,բաց նամակով է դիմում ՀՀ վարչապետին.

«Խնդրում եմ օգնեք դիմում եմ ամբողջ աշխարհին, օգնեք փրկել երեխայիս կյանքը: Մենք երկու տարի և ավել է, ինչ պառկած ենք Արաբկիրում` 22 տարբեր վարակիչ վիրուսների մեջ, և չեն տեղափոխում այլ բաժանմունք չգիտեմ ինչու, ինչու են նպատակային երեխայիս մահը ցանկանում:
Հարգելի ժողովուրդ ջան, առողջապահության նախարարություն, բուժաշխատողներ այլ պետական և մասնավոր հիվանդանոցներից խնդրում ենք օգնեք պատրաստ ենք վճարելու միայն օգնեք, իրենց անփութության պատճառով երեխաս դարձել է ռեանիմացիոն:
Հարգելի վարչապետ ՆԻկոլ Փաշինյան ամիսներ առաջ ձեզ գրավոր խնդրանքով դիմեցի, բայց ոչինչ չարեցիք, ինչու:Հետո էլ ասում էք ժողովրդի կողքին ենք ,ժողովրդի հետ ենք: Այսպիսի նեղ պահերին որ չկանգնեք մեր կողքին, էլ երբ եք կանգնելու: Ամեն անգամ քայլ անելուց եք խոսում ,բայց քայլ չարեցիքանմեղ հրեշտակին օգնելու, ով նոր է բոլորել երեք տարեկանը:Բայց 10 ամսականից այս հիվանդանոցում ենք և հույս ունեի, որ ձեր մի քայլով, մի խոսքով կփրկեիք նրա կյանքը: Չէ որ դուք էլ եք ծնող, ինչու չհասկացաք ծնողի խնդրանքն ու ցավը, այստեղ անխիղճ ու անփույթ մարդասպաններ են աշխատում, իրենց սխալ բուժման պատճառով երեխաս չլինելով վիրուս, վիրուսային բաժանմունքում պառկացնելով երեխաս ձեռք բերեց տարբեր խնդիրներ, ներկա պահին հասցրել են ծայրահեղ ծանր ռեանիմացիոն վիճակի, իրենց խնդրել եմ ռեանիմացիա տեղափոխելիս թույլ տան լինել երեխայիս կողքին, քանի որ ունի նյարդային խնդիրներ և առանց ծնողի չի մնում ոչ մի վայրկյան և առ այսօր առանց ծնողի չի էլ մնացել ոչ մի վայրկյան, իսկ ստրեսից սիրտը կարող է կանգնել : Սակայն այդքանը իրենք լավ գիտակցելով թույլ չեն տալիս լինել երեխայիս կողքին, թողնելով երեխայիս անօգնական պալատում ծանր վիճակի` ծնողի հետ պրինցիպ ընկնելով:
Խնդրում եմ օգնեք, միգուցե երեխայիս մի քանի րոպե կամ մի քանի ժամ է մնացել ապրելու, օգնեք գոնե վերջին րոպեներին լինել երեխայիս կողքին , հարգելի վարչապետ Ն. Փաշինյան գոնե օգնեք այս հարցում , մենք բազմիցս դիմել ենք տնօրինությանը ու միայն վիրավորանքներ ենք ստացել : Արդեն չգիտենք ում դիմենք, ով կարող է այս հարցերին լուծում տալ խնդրում եմ օգնեք»:
Փոքրիկ Նարեկի հայրը մեզ հետ զրույցում նշեց,որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի օրը Հանրապետության հրապարակում են տվել ծրարը, սակայն անձամբ պատասխան չունեն:

Հեռ. 093 24 92 01