Search
Close this search box.

Ձերբակալված ոստիկանների հարազատները փակել էին Երեւան–Սեւան ճանապարհը

Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական բաժանմունքի ձերբակալված աշխատակիցների հազարատներն այսօր՝ հոկտեմբերի 20–ին, վաղ առավոտից փակել էին Երևան-Սևան ճանապարհը։

Նրանք պահանջում էին ազատ արձակել ոստիկանության Սեւանի բաժնում խմբի կազմում Ա.Մ.–ին խոշտանգելու մեջ կասկածվողներին։

Մի քանի ժամ ճանապարհը փակ պահելուց հետո հարազատներն այն բացել են։

Երթեւեկությունն այժմ վերականգված է։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ա.Մ.–ն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները: