Search
Close this search box.

Այսուհետ Բաղրամյան 26-ի դռները բաց են լինելու ժողովրդի առաջ

Վարչապետի՝ Բաղրամյան 26-ում գտնվող նստավայրում մեկնարկել է անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետ Բաղրամյան 26-ի դռները բաց են լինելու ի նշան նրա, որ ՀՀ իշխանությունները այլևս երբեք կտրված չեն լինելու ժողովրդից:

Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան այսուհետ մուտք գործել վարչապետի նստավայր, որն ավելի ուշ դառնալու է նախագահի նստավայրը՝ հույս հայտնելով, որ դռներն այլևս չեն փակվելու: