Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում մեկնարկել են վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշոր զորավարժությունները

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում մեկնարկել են «Արևելք-2018» զորավարժությունները, որոնք կդառնան 37 տարվա ընթացքում Ռուսաստանում ամենախոշոր զորավարժությունները: Դրանց կմասնակցի մոտ 300 հազար զինծառայող, տասնյակ հազարավոր զրահապատ մեքենա, ուղղաթիռ, ինքնաթիռ, անօդաչու սարք և նավ, զորավարժություններին կմասնակցեն նաև ստորաբաժանումներ Չինաստանից և Մոնղոլիայից, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության կայքը: Գերատեսչությունը հրապարակել է նաև զորավարժությունների մեկնարկի տեսանյութը:

Զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 11-17-ը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ղեկավարության ներքո:

Դրանք բաժանված կլինեն երկու փուլի: Առաջին փուլում կիրականացվի Հեռավոր Արևելքում զորքերի տեղակայումը և տարածաշրջանում ռազմածովային նավատորմի ուժերի կուտակումը, երկրորդ փուլում կմշակվի տարբեր զորախմբերի կառավարումը:

Ինչպես նշել է երկրի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների գլխավոր նպատակը ռազմական ղեկավարության պատրաստվածության մակարդակի ստուգումն է մեծ հեռավորությունների վրա զորքերի վերախմբավորում նախապատրաստելու և իրականացնելու ընթացքում, ինչպես նաև ցամաքային ուժերի և նավատորմի միջև փոխգործակցությունը կազմակերպելու ժամանակ: