Search
Close this search box.

Սեր` իշխանության նկատմամբ, համերաշխություն` այն պահելու հարցում

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները սպառնում են և հայհոյում: Նրանց համար բոլոր նրանք, ովքեր իրենցից չեն` հակահեղափոխականներ են ու ազգի թշնամիներ, որոնց պետք է վերացնել, քանի որ վտանգ են ներկայացնում հեղափոխության վերջնական հաղթանակի համար:
Հայկ Մարությանի ջերմ կողմնակից ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությա նհամախոհ Էդգար Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Հայկ ջան սևը որսա, ով չի ուզում Նիկոլն ու իրա թիմը հաջողության հասնի սև չի, բոզի տղայա»:

Շատերը, հատկապես նրանք, ովքեր ծանոթ չեն հեղափոխությունների պատմությանը, կարող են զարմանալ թե ինչպես կարելի է նման հրապարակային արտահայտություններ անել: Բայց սրանք միայն ծաղիկներ են:

Հետո, երբ հակահեղափոխության վտանգը մեծանա, այսինքն մեծանա այն մարդկանց քանակը, ովքեր հասկանում են, թե իրենից ինչ վտանգ է ներկայացնում այսպես կոչված հեղափոխական իշխանությունը, նրանք կոչ են անելու հեղափոխությունը փրկելու համար պատերի տակ գնդակահարել հակահեղափոխականներին, հետո ուղղակի գնդակահարելու են: Ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա, այդպես եղել է բոլոր հեղափոխություններից հետո, որովհետև հեղափոխականները ոչ մի գնով չեն ցանկանում զիջել իշխանությունը:

Բոլշևիկները սկսեցին էսեռներից, հետո անցան տրոցկիստներին, հետո գնդակահարեցին կուլակներին ու հեղափոխության մյուս հակառակորդներին: Անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Կրոմվելը զենքի ուժով ցրեց խորհրդարանը, սակայն իր մահից և հուղարկավորությունից ընդամենը երեք օր հետո ենթարկվեց էքսգումացիայի, որից հետո դիակը կախաղան հանվեց Լոնդոնի Թայբերն հրապարակում:

Այնպես որ, Հայաստանում տեղի ունեցած Սիրո, համերաշխության հեղափոխությունը ևս չի կարող առանձնապես շատ տարբերվել իր նախորդներից: Ինչ վերաբերվում է Սիրուն և Համերաշխությանը, ապա դա պետք է հասկանալ որպես սեր իշխանության նկատմամբ և համերաշխություն` այն ամեն գնով պահպանելու հարցում: Այդ սիրո և համերաշխության դրսևորումները մենք դեռ առիթ ունենալու ենք տեսնելու:

Ցավոք: