Search
Close this search box.

Հայաստանում որևէ աշխատավարձով չես կարող նման առանձնատուն կառուցել. Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին

Օրենքի առաջ բոլորը հավասար են. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով այն մասին, որ ՀՔԾ-ն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան ձեռքբերման հարցով գործ է հարուցել:

«Իմ գործունեության ընթացքում դուք և իմ գործընկերները համոզվել եք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ասաց նա:

Հարցին՝ եթե ապացուցվի, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է, նա կկանգնի՞ օրենքի առաջ պատասխանատվության, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այո»:

Լրագրողները հարցրին՝ ոստիկանապետի աշխատավարձով հնարավո՞ր է նման տուն գնել, Օսիպյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում որևէ աշխատավարձով չես կարող գնել նման առանձնատուն… Իսկ թե ինչ ճանապարհով է դա կառուցվել, կխնդրեմ դիմել կամ կառուցողին կամ սեփականատիրոջը»: