Search
Close this search box.

Ջեբկիրությունը կքրեականացվի

Կառավարության նիստում այսօր հավանության արժանացած օրենքների նախագծերով կքրեականացվի գրպանահատությունը, կամ ինչպես ընդունված է «ջեբկիրությունը»: Այս որոշման պատճառը գրպանահատության դեպքերի կտրուկ աճն է, որոնք կազմում են գողությունների բոլոր դեպքերի մոտ 65 տոկոսը։ Այն ներառում է նաև տրանսպորտում գողության դեպքերը (պայուսակներից և այլն)։

«Որպեսզի պատկերն ավելի պարզ ու համոզիչ լինի, ներկայացնեմ ընդամենը մի քանի վիճակագրական տվյալ: Այս տարիներին քրեական վարույթ է իրականացվել 5160 անձի նկատմամբ, որոնցից 4049-ի նկատմամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, 776-ի նկատմամբ՝ կարճվել, որից 309-ը՝ դիմողի բողոքի բացակայամբ պայմանավորված: Քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 119 անձ։
Ավելին, 2015-2018թթ ընթացքում առկա են դեպքեր, երբ միևնույն անձինք տասնյակ անգամները, ընդհուպ՝ 121 անգամ, քրեական վարույթով ներգրաված են եղել գողության հատկանիշներով (առավելապես կատարված գրպանահատության եղանակով): Պետք է նկատի ունենալ, որ գրպանահատության դեպքերի իրական քանակը, դրանց զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զոհերի միայն մի մասն է դրա մասին հայտնում իրավապահ մարմիններին:

Ի դեպ նշեմ, որ մեր քաղաքացիներին սպառնացող այս վատ երևույթի դեմ պայքարի դրոշակակիրներից մեկն ու նախագծի հեղինակն իմ տեղակալ լ Արտակ Ասատրյանն է»,- գրում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: