Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…

Արվեստը լեզու է, որով կարելի է խոսել աշխարհի ցանկացած երկրում. այս նշանաբանով չորս տարի առաջ հիմնադրված Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիանարդեն իսկ կազմակերպել է հարյուրավոր փառատոններ ու մրցույթներ Հայաստանում և արտերկրում: Այն հայտնի բրենդ է աշխարհի տարբեր երկրներում: Ասոցիացիայի կողմից կազմակերպվող մրցույթ- փառատոները բազմաթիվ են եւ բազմապիսի: Մրցույթ-փառատոններին մասնակցում են տաղանդաշատ երգիչներ, պարողներ, երաժիշտներ ու արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ժանրի արվեստագետ կարող է ինքնաարտահայտվելու հնարավորություն եւ հարթակ ստանալ: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի անդամներ են դառնում մրցույթ- փառատոների մասնակիցները, որոնք էլ հնարավորություն են ստանում ամիսը  մի քանի անգամ ներկայանալ արտերկրի հանդիսատեսին: Օրերս տեղի ունեցավ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի հերթական` 5-րդ համագումարը, որի ընթացքում ամփոփվեցին տարվա ընթացքում իրականացված մրցույթների ու փառատոնների արդյունքները: Մասնավորապես շեշտադրվեց, որ ասոցիացիային  արդեն իսկանդամագրված  է ավելի քան 40 հազար արվեստագետ, որոնք  Հայաստանը ներկայացնում են աշխարհի շուրջ հարյուր երկրներում:

Համագումարին իր ելույթով հանդես եկավ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Հովհաննես Թադևոսյանը: Վերջինս առաջարկեց ստեղծել հիմնադրամ և պարբերաբար մրցույթ-փառատոններից ստացված հասույթի որոշակի մասը փոխանցել հիմնադրամին:

«Գումարը կհավաքագրվի և կօգտագործվի երեխաների հագուստի և արտերկիր մեկնելու ծախսերը հոգալու համար: Ես վստահ եմ, որ բոլորը ցանկություն կհայտնեն օգնել մեր հիմնադրամին: Առաջին մեծ ներդրումը կանեմ ես»,- խոստացավ Հովհաննես Թադևոսյանը: Ապա քննարկվեց Էրեբունի-Երևանի մշակութային փառատոններին մասնակցության ձևաչափերը:

Համագումարի շրջանակներում մասնագետներն անդրադարձան նաև ասոցիացիայի ներսում Գեղարվեստական խորհրդի ստեղծման անհրաժեշտությանը, որը պետք է վերահսկողություն իրականացնի ինչպես հանրապետական, անպես էլ միջազգային մրցույթներին մասնակցող խմբերի ընտրության հարցում: Հենց համագումարի ընթացքում ընտրվեցին խորհրդի անդամները, որոնք նաև պետք է հանդես գան հայաստանյան և միջազգային մրցույթ-փառատոնների ժյուրիի կազմում:

Ի դեպ, միջոցառմանը խոսեցին նաև խնդրահարույց հարցերից, որոնցից առաջնայինը վերաբերում էր դպրոցներում պար առարկայի դասավանդմանը: Ասոցացիայի ներկայացուցիչները շատ կարևորում են պար առարկայի դասավանդումը բոլոր դպրոցներում, քանի որ այն օգնում է երեխաներին չհեռանալ ազգային արմատներից: Սակայն համագումարի անդամների համար մտահոգիչ է այն, որ միշտ չէ, որ դպրոցում առարկան դասավանդում են իրական պրոֆեսիոնալները: Նրանք որոշեցին մի շարք մասնագետների անունից համատեղ առաջարկ ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ խնդրին լուծում տալու համար:

Համագումարն ամփոփվեց առաջիկա ծրագրերի ներկայացմամբ, որոնք նոր թափ են հաղորդելու ասոցիացիայի ակտիվ աշխատանքին: Մինչև տարեվերջ ասոցացիան շատ հագեցած օրակարգով է աշխատելու՝ բացահայտելով ու ճանապարհ բացելով մեծաթիվ տաղանդաշատ երիտասարդների համար:

Սեպտեմբեր 24-25-ը Երևանում տեղի կունենա «Կոմիտաս 2018» հոգևոր ու դասական երգի և երաժշտության 1-ին Հանրապետական մրցույթ- փառատոնը: Առաջին փուլը տեղի կունենա Երևանում, երկրորդը` Գյումրիում:

Սեպտեմբերի 28-30-ը Մոսկվայում տեղի կունենա «Autumn Moscow Cup-2018» Սպորտային պարերի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայացնի Արսեն Մելքոնյան և Լուսինե Կարապետյան զույգը` հանդես գալով  պրոֆեսիոնալ կարգում:

 Հոկտեմբերի 6-9-ը Մոսկվայում տեղի կունենա «Красная Звезда-2018» 2-րդ միջազգային մրցույթը:

Հոկտեմբերի 12-15-ը Երևանում տեղի կունենա Իռլանդական Ստեպ պարերի վարպետության եռօրյա անվճար դասընթաց, Իռլանդական Պարերի Միջազգային Ասոցիացիայի գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Հոկտեմբերի 13-ին Պարարվեստի ուսումնարանում կանցկացվի «Pa De De-2018» դասական բալետի և մոդերնի 1-ին միջազգային մրցույթը, որին կմասնակցեն և՛ Պարարվեստի ուսումնարանի ուսանողները, և ՛մասնակիցներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ճապոնիայից, Իսրայելից,Հարաֆային Կորեայից:

Հոկտեմբերի 14-ին Համազգային թատրոնում կանցկացվի «Սայաթ Նովա-2018»ժողովրդական պարերի 1-ին Հանրապետական մրցույթը: Նույն օրը Համազգային թատրոնում տեղի կունենա նաև  «Ֆլամենկո-2018»  իսպանական  պարերի 1-ին  Հանրապետական մրցույթը և «Armenian Golden Star Music Awards-2018» կատարողական արվեստի գործիչների Հանրապետական 2-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կպարգևատրվեն արվեստի գործիչներ շուրջ հիսուն անվանակարգերում: Հոկտեմբերի 15-ին կանցկացվի «Փոքրիկ և Երիտասարդ Աստղեր-2018» մանկապատանեկան արվեստի 1-ին Հանրապետական մրցանակաբաշխությունը: Նույն օրը տեղի կունենա նաև «Էկզերսիս-2018»պարային Հանրապետական 1-ին մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարային խմբերը տեսաերիզով ներկայացնեն իրենց պարային բեմադրությունները, իսկ ասոցիացիան կորոշի մրցանակիրներին: Բացի այդ, կպարգևատրվեն մեր պարարվեստում իրենց ներդրումն ունեցած պարարվեստի մի շարք գործիչներ: Հոկտեմբերի 16-ին առաջին անգամ Գյումրիում կանցկացվի «Աղասի Շաբոյանի անվան Հանրապետական պարի փառատոն», որին կմասնակցեն պարային խմբեր հանրապետության տարբեր մարզերից և քաղաքներից:

Հոկտեմբերի 24-ին Ռիգայում տեղի կունենա «World Dance Cup-2018» պարի աշխարհի 3-րդ առաջնությունը: Հոկտեմբերի 30-ին Պրահայում կանցկացվի «Europe Stars-2018» 2-րդ միջազգային մրցույթը: Նոյեմբերի 3-ին Նեպտուն մարզահամալիրում տեղի կունենա Սպորտային պարերի Հայաստանի 1-ին բաց առաջնությունը: Նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան Դրամատիկական թատրոնում կանցկացվի  «Վանուշ Խանամիրյանի անվան»  3-րդ Հանրապետական պարային փառատոնը: Նոյեմբերի 7-13-ը Կրասնոյարսկում տեղի կունենա«Дети 21-ого века» դասական բալետի միջազգային մրցույթը: Նոյեմբերի 18-24-ը Չեխիայում տեղի կունենա «Artsitic Dance World Championship-2018» Արտիստիկ պարերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի Մոսկվայում գործող «Արատտա» պարային համույթը: Նոյեմբերի 22-26-ը Բեռրլինում կանցկացվի «Euro Pop Contest Berliner Perle-2018» երգի միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի երգչուհի Անահիտ Հակոբյանը: Նոյեմբերի 28-30-ը Դուբայում տեղի կունենա «Dubay Star-2018» 1-ին միջազգային մրցույթը: Իսկ դեկտեմբերի 6-10-ը Ռիգայում սպասվում են «Riga Simphony-2018» 5-րդ միջազգային մրցույթը:

«Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի համար չափազանց կարևորում է հայկական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը: Միջազգային մրցույթները, փառատոները, կոնգրեսները աշխուժացնում են մշակութային կյանքթը Հայաստանում, նպաստում տաղանդավոր երիտասարդների ճանաչմանն ու նվաճումներին: