Search
Close this search box.

«Հրապարակ» Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինը նշանակվել է Կոտայքի հարկային տեսչության պետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, նախօրեին Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Կարինե Ներսիսյանը։ Նա Չարենցավանի՝ Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինն է։ Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ գազալցակայանը պատկանում է Սասուն Միքայելյանին, եւ, թերեւս, նա էլ որոշ դերակատարում է ունեցել այս նշանակման հարցում։

Իսկ Կարինե Ներսիսյանը հարկայինի 30-ամյա պատմության մեջ երկրորդ, լավագույն դեպքում՝ երրորդ կին պետն է՝ Շիրակի հարկայինի պետ Լիդա Նանյանից հետո։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: