Search
Close this search box.

Էջմիածնում թեժ ընտրություն է սպասվում. մոտ 20 անուն է շրջանառվում

Էջմիածնում քաղաքապետի արտահերթ ու թեժ ընտրություններ են սպասվում: Որպես քաղաքապետի թեկնածու շրաջանառվում է մոտ 2 տասնյակ անուն:
Շրջանառվող թեկնածուների թվում դեռ չի հնչում Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի անունը:
Փոխարենը շրջանառավում է, որ ընտրություններին կարող է մասնակցել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Մանվել Գրիոգորյանի գործարար սանիկ Անդրանիկ Կարապետյանը, Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը, ով ժամանակին սերտ կապեր ուներ կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:
Շրջանառվում է նաև «Յունիբանկ» էջմիածնի մասնաճյուղի տնօրենի անունը, Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Թամարա Թադևոսյանի, «ԱրմենՏել» ընկերության Էջմիածնի մասնճյուղի նախկին տնօրեն Սամվել Մուրադյանի անունը, գործարար Ժորա Նավասարդյանի անունը, ով կապեր ունի կաթողիկոսի հետ:
Շրջանառվում են նաև ավագանու մի շարք անդամների անուններ, թե ովքեր ԿԸՀ կներկայցնեն փաստաթղթերը, դեռ հստակ չէ, դեռ խոսում են հավակնությունների մասին:
Հիշեցնենք, որ Էջմիածնում արտահերթ ընտրությունները լինելու են Հոկտեմբերի 21-ին: