Search
Close this search box.

Սահմանադրական դատարանը կառավարությունից 40 օդորակիչի փող է ուզում

Վաղը կառավարության նիստում կառավարության ֆոնդից Սահմանադրական դատարանին 5 մլն 6 հարյուր հազար ՀՀ դրամ կտրամադրվի՝ «Վարչական սարքավորումներ» հոդվածով:

Այս հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգի չզեկուցվող նախագծերի ցանկում:

Ըստ նախագծի`ՀՀ Սահմանադրական դատարանի վարչական շենքում հովացման համակարգ չլինելու պատճառով հնարավոր չէ անձնակազմի եւ տեխնիկայի համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ: Անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել 40 հատ օդորակիչ:

ՀՀ ՍԴ վարչական շենքի տարածք ավտոմեքենաների մուտքը համակարգելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մուտքի հսկողության համակարգ:

Հնարավորություն կա նշված ձեռքբերումներն իրականացնել 2018 թվականի ՀՀ Սահմանադրական դատարանի պահպանում ծրագրի «Ներկայացուցչական ծախսեր» եւ «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածներով տնտեսված միջոցների հաշվին:

Armtimes.com