Search
Close this search box.

Բ. Սահակյանն ու Ն. Փաշինյանը քննարկել են Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության, սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր. տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Ստեփանակերտի օդանավակայանում նրան դիմավորել է Արցախի նախագահը:

Այս Բաժնից