Search
Close this search box.

ՖՈՏՈ. Առողջական մի շարք խնդիրներ ունեցող քաղաքացին համարվել է ծառայության համար պիտանի

Պետական վերահսկողական ծառայությունը նոր բացահայտում է արել: Պարզվում է, որ Արամ Դավոյանն այս տարվա գարնանային զորակոչի նախազորակոչային հետազոտություն է անցել բժշկական հանձնաժողովի կողմից ու համարվել ծառայության համար պիտանի՝ այն դեպքում, երբ առողջական մի շարք խնդիրներ է ունեցել:

Արամն ի ծնե գլխուղեղի ֆունկցիայի խանգարում ունի: Այն արտահայտվում է տկարամտությամբ, գիտակցելու ու հասկանալու ունակության խանգարմամբ, խոսակցական ակտը խախտված է, ունի գիշերամիզություն, նյարդային ու տեսողական համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ, նյարդային ցնցումներ է ունենում, որոնց ժամանակ քթից արյունահոսում է, սիրտը եւ բրոնխները նույնպես առողջ չեն: