Search
Close this search box.

Քաջարանի հանքը սպասարկող Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը լցվում են գետը. ՀԲՃ-ն՝ ահազանգի հետքերով

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել։ Տեսչական մարմնի ղեկավար Ա. Գրիգորյանի փոխանցմամբ՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պարզվածքում մի շարք մետաղների սահմանային թույլատրելի խտությունը գերազանցվել է: Տեսչական մարմնի ղեկավարը նշում է, որ դեռ չեն գնահատել, թե ինչ վտանգներ կարող են լինել այդ դեպքում, մանրամասները պարզ կդառնան տեսչական ստուգումներից հետո»:

Ավելի վաղ ՀԲՃ-ն տեսանյութ էր տարածել՝ տեղեկացնելով, որ Քաջարանի հանքը սպասարկող Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը շարունակում են առանց մաքրվել լցվել գետերն ու աղտոտել դրանք։