Search
Close this search box.

Ցանկացել են Թրամփին զրկել հոլիվուդյան «Փառքի ծառուղու» աստղից. LA Times

ԱՄՆ-ում Արեւմտյան Հոլիվուդի քաղաքային խորհուրդը որոշել է քվեարկություն անցկացնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աստղը «Փառքի ծառուղուց» հանելու մասին առաջարկի հետ, հայտնում է The Los Angeles Times-ը:

Նշվում է, որ նման առաջարկով են հանդես եկել քաղաքապետ Ջոն դ՛Ամիկոն եւ քաղաքային խորհրդի անդամ Լինդսի Խորվաթը: Նրանք կոչ են անում Թրամփի աստղը հեռացնել «կանանց հանդեպ նրա վրդովեցուցիչ վերաբերմունքի եւ այլ գործողությունների պատճառով»:

Թրամփին նաեւ մեղավոր են համարում Մեքսիկայի եւ ԱՄՆ սահմանին երեխաներին ու ծնողներին իրարից բաժանելու համար, ինչպես նաեւ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին «ռուսական միջամտության» քննության արդյունքները հերքելու: