Search
Close this search box.

Օլիգարխի ընկերությունում գոմէշի միսը կվերածվի երշիկի

Տեղեկություն ունեմ, որ մեկ շաբաթ առաջ Վրաստանի տարածքով արտերկրից Հայաստան է ներկրվել գոմեշի անորակ մսի մեծ խմբաքանակ, որը Հայաստանում հայտնի օլիգարխն օգտագործելու է երշիկի արտադրության մեջ, որն էլ իրացնելու է իր խանութների ցանցով եւ առաքիչների միջոցով : Անորակ միսը կարող է մարդկանց առողջության համար վտանգավոր լինել,  սակայն օլիգարխը դրանից կշահի, քանզի այդ երշիկից հիվանդացածների մի մասը կդիմի այդ օլիգարխին պատկանող բժշկական կենտրոն,  այդ կերպ եւս նրան հարստացնելով: Համապատասխան մարմինները պարտավոր են ստուգել գոմեշի մսի խմբաքանակը,  թե այդ միսը որքանո՞վ է վտանգավոր մարդկանց առողջության համար:  Օլիգարխի աշխատակիցները հայտնում են, որ նախկինում բազմիցս օրենքներ խախտած, հարկեր թաքցրած օլիգարխը Հայաստանում իշխանափոխությունից փոխվել է,  նա աշխատակիցներին ասել է,  որ ինքն այլեւս նրանց «կրիշա» չէ,  իրենք պետք է մտածեն իրենց մասին:

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Ոսկան Սարգսյանի ակնարկը փաստացի  վերաբերվում է այն օլիգարխին,  ով խանութների ցանց ունի,  հիվանդանոց և ընկերություն,  որն զբաղվում է երշիկի արտադրությամբ:  Այն,  որ Հայստանում կա օլիգարխ,  ում ընկերության արտադրած երշիկեղենը մեղմ ասած ուտելու բան չէ,  հայտնի է սպառողին,  նույնիսկ խանութներ կան,  որոնք կատեգորիկ հրաժարվում են այդ ընկերության ապրանքանիշի երշիկեղենից:

Ստացվում է` հազիվ հարմարվել էինք երշիկի մեջ թղթի և անհայտ ծագմամբ այլ ապրանքների գոյությունից,  հիմա էլ գոմեշի միս: Փաստորեն ՍԱՊԾ-ն և պատկան մյուս օղակները ձեռքի տակ անելիք կունենան` գոմէշի մսի գործ` երշիկի արտադրությունում: