Search
Close this search box.

«Շոկի մեջ եմ». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջապես ամբողջությամբ նայեցի ՀՔԾ պետի բացահայտումները։ Մեծագույն շոկի մեջ եմ։ Հրեշի գաղտնի հրամանի անվանումը, ներածությունն ու կետերը բավական են մեղադրանքն ապացուցված համարելու համար։ Մարդկանց ցուցմունք չէ, որ հավատաս կամ չհավատաս ու ասես՝ դեռ դատարանում կերևա։ Թղթի վրա սևով սպիտակի վրա կոտրած ձեռքով գրել է՝ իմ հանձնարարությունները կատարելու համար զինվորական համազգեստի տակ կազմավորել մարդասպանների զինված բանդաներ, պատրաստ իմ հրամանը կատարելու մոբիլ ու արագ, արդյունավետ ու բարդ պայմաններում։ Ու մարտի 1-ին տրվեց հրամանը։ Հրեշ, 10 նահատակն ամեն օր երազ գան քեզ ու բանդայիդ։