Search
Close this search box.

«Ժողովուրդ». Եվրոպամետ արժեքներով հայտնի Կարեն Բեքարյանը ևս միացել է Քոչարյանի համար ստորագրահավաքին

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակում կարդում ենք. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքին երեկվա դրությամբ միացել է արդեն 45 պատգամավոր: ՀՀԿ-ի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին ինչպես հայտնի է՝ միացել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահները: Ինչպես և սպասելի էր, ստորագրահավաքին միացածները միայն  Հանրապետական կուսակցության անդամները չեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կարկառուն ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանից, Էդուարդ Շարմազանովից կամ Արմեն Աշոտյանից բացի, ստորագրահավաքին միացել է նաև Կարեն Բեքարյանը, ով անկուսակցական է և հանդիսանում է միայն համանուն խմբակցության անդամ: Ընդ որում, նա հանդիսանում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ և հայտնի է իր եվրոպամետ արժեքներով»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: