Search
Close this search box.

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անտանելի վատ է». պաշտպան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անտանելի վատ է եւ  օր օրի ավելի է վատանում։ Ահազանգում է նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը, գրում է a1plus.am-ը:

Պաշտպանի խոսքով՝ միակ մխիթարանքն այն է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից նշանակվել է փորձաքննություն։

«Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում  այդ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը համապատասխան որոշում կկայացնի։ Ինձ թվում է ՀՀ-ում ոչ մի մեղսունակ բժիշկ կասկածի տակ չի դնի, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները  անհամատեղելի են կալանքի հետ»,- ասում է պաշտպանը։

«Երեւան-Կենտրոն»  ՔԿՀ-ում գտնվող Մանվել Գրիգորյանը բժշկական սպասարկումից դժգոհություններ չունի։  «Այն նյութատեխնիկական բազան եւ բուժանձնակազմը, որով ՔԿՀ-ն հագեցված է, ծառայում է իր նպատակին, սակայն դա բավարար չէ գոնե վիճակը կայուն պահելու համար»,- ավելացնում է Արսեն Մկրտչյանը։

Ըստ նրա՝  որեւէ ՔԿՀ-ում քիմիոթերապիա  անձը չի կարող ստանալ։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: