Search
Close this search box.

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը հայտարարությամբ է հանդես եկել

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՀՀ արդարադատության նախարար պրն. Ա. Զեյնալյանն իր գրությամբ փաստել է, որ մեր երկրում իրոք իրավիճակ է փոխվել…

Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել եմ ՀՀ Նախագահ պրն. Ա. Սարգսյանին իմ կողմից հասցեագրված նամակի պատասխանը: ՀՀ Նախագահի աշխատակազմից ինձ ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված գրությունները:

Առաջիկայում անպայման կանդադառնամ այդ գրությունների բովանդակությանը: Միայն նշեմ, որ ՀՀ դատախազի տեղակալի գրությունը բացարձակ կապ չունի ՀՀ Նախագահ Ա. Սարգսյանին հասցեագրած իմ դիմումի բովանդակության հետ…

Իմ մեծ հարգանքը ՀՀ արդարադատության նախարար պրն. Ա Զեյնալյանին և նրա աշխատակիցներին…

ՀՀ Վարչապետ. պրն. Ն. Փաշինյանին դիմում ներկայացնելը դառնում է պարտադիր անհրաժեշտություն…