Search
Close this search box.

Վարչապետի բերած օրինակների մասով մտահոգ եմ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ապաքաղաքական, բայց կարևոր

Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում բուհերի խոշորացում իրակացնելու խնդրին:

Հարցը իրոք խիստ կարևոր է, բազմիցս ասել եմ, որ մեր երկրում չկա համապատասխան գիտա-մանկավարժական, հետազոտական և ենթակառուցվածքային ներուժ այդ քանակությամբ պետական և մասնավաոոր բուհեր ունենալու համաար, ինչը ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա:

Նախարար աշխատած տարիներին մեր թիմին հաջողվել էր 2009 թվականին 90-ից ավել մասնավոր բուհերի թիվը 2015-ին հասցնել շուրջ 30-ի, ինչը էլի շատ էր: Միաժամանակ օրենսդրական հիմքով ԿԳՆ դաշտ էի բերել նաև բժշկական կրության մասնավոր հաստատությունները, բայց ամբողջությամբ լուծել խնդիրը չեմ հասցրել:

Սակայն երեկվա նիստին վարչապետի բերած օրինակների մասով մտահոգ եմ: Դիվանագիական ակադեմիան և Արդարադատության ակադեմիան հետդիպլոմային կրթության հաստատություններ են, որոնք շարունակական կրթության և մասնագիտական վերապատրաստումների հնարավորություն են ստեղծում ոլորտի մասնագետների համար:

Երկուսն էլ հիմնադրվել են և աշխատել են ԵՄ աջակցությամբ: ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների և այս ակադեմիաների գործառույթները չեն հակադրվում, այլ մեկը մյուսի շարունակությունն են:

Կարծում եմ, արտաքին գործերի, արդարադատության, կրթության և գիտության նախարարները պետք է միասին պարզաբանեն հարցը: