Search
Close this search box.

«Սասնա ծռերից» Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանն ազատ արձակվեցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այսօր կայացավ «Սասնա ծռեր» 2-ի գորով հերթական դատական նիստը:

Դատական նիստին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը, անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան՝ մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանի և Տիգրան Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրանց ազատ արձակելու նպատակով:

Այսպիսով, մեղադրյալներ Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանը պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեցին: