Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին 45 պատգամավոր է միացել. Վիկտոր Սողոմոնյան

Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանդրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստորագրահավաքին այս պահին միացել է 45 պատգամավոր: Այս մասին NEWS.am-ին հյատնեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա հայտնեց, որ ստորագրահավաքը այս պահին դեռ շարունակավում է եւ վերջնական լինելու դեպքում կհրապարակվի ստորագրություն ներկայացրած պատգամավորների ցուցակը:

Վիկտոր Սողոմոնյանը հավելեց, որ դեռ հայտնի չէ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ ներկայացրած Վերաքննիչ բողոքի քննության օրը: