Search
Close this search box.

Ռուսաստանը հարցականի տակ է դնում է Հայաստանին զենքի մատակարարումը

Ռուսաստանյան մամուլը մշտապես փայլել է հայ-ռուսական հարաբերություններում բարդ իրադրություններում իրավիճակն էլ ավելի խճճելու, բարդացնելու «արվեստով»: Պարզ էր, որ հայաստանյան վերջին իրադարձությունները՝ Քոչարյանի ու Խաչատուրովի կալանավորման որոշումները բացառություն չեն լինի, մանավանդ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտնի հայտարարություններից հետո, երբ նա Հայաստանի իշխանությանը գրեթե մեղադրեց՝ չափն անցնելու մեջ:
Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որում կապված վերջին զարգացումների հետ` այն է ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատորովին մեղադրանք առաջադրելը, Քոչարյանին կալանավորելը, Լավրովի սպառնալիքը, հայկական կողմի սառը պատասխանը, տեղի է տվել թերթին եզրակացնելու, որ Մոսկվա-Երևան ռազմական համագործակցությունը ճեղքեր է տալիս: «Հայաստանի ներկա իշխանությունների կողմից նախկին ղեկավարների հետապնդումները երկպառակություն են մտցրել Մոսկվայի և Երևանի հարաբերություններում և կարող են կողմերին էլ ավելի գժտեցնել», – գրում է Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտը»: Մասնավորապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին դատարան կանչելու հանգամանքը Կրեմլում համարել են լուրջ հարված ռազմական դաշինքի հեղինակությանը և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է գլխավորել այլ երկրի ներկայացուցիչ: Ավելին, հարցականի տակ է մնացել է ավելի վաղ համաձայնեցված 100 մլն դոլարի սպառազինության մատակարարումը: Ու այստեղ թերթը ոչ ավել, ոչ պակաս եզրակացնում է, որ Մոսկվայի և Երևանի միջև տարաձայնությունները կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանին ռուսական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ համաձայնության վրա:
«Ռուսաստանի ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ «մեծ հարցականի տակ է» պայմանագրերի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է սպառազինություն ստանա 100 մլն դոլար վարկի դիմաց: «Առայժմ այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ է ընդհանրապես նրանց մոտ տեղի ունենում»: Պայմանագրի առաջին փաթեթի շրջանակում (որի իրականացման համար 2016թ. Մոսկվան Երևանին հատկացրել էր 200 մլն դրամ վարկ) ավարտվել են, պնդում է թերթի զրուցակիցը:

Երկրորդ պայմանագրով, ըստ թերթի տվյալների, ենթադրվում էր շարունակել հրազենի, անձնակազմի տեղափոխման համար նախատեսված տրանսպորտի և ինժեներական կապի միջոցների մատակարարումը: Հայաստանի ՊՆ նախկին ղեկավարությունը ցանկանում էր ձեռք բերել նաև «Իսկանդեր-Է» օպերատիվ տակտիկական համալիրի երկրորդ դիվիզիոնը, ինչպես նաև Սու-30ՍՄ կործանիչներ: Այժմ այդ ծրագրերը մնացել են օդում կախված: