Search
Close this search box.

Հայկ Մարությանը Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է

Հայկ Մարությանը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում, հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։

Հիշեցնենք, որ այսօր հրավիրված նիստին, որտեղ քննարկվում էր քաղաքապետի թեկնածուի հարցը, մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընտրությունը տեղի է ունեցել 2 փուլով. 2-րդ փուլ են անցել թեկնածուներից Հայկ Մարությանը եւ Ալեն Սիմոնյանը: 2-րդ փուլով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար է ընտրվել իմ ընկեր Հայկ Մարությանը»,-նշել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով բոլորին սատարել Հայկ Մարությանին: