Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար Վայոց Ձորի մարզում. բանակից զորացրված զինվորները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Սարգսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 RX 738 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սարավանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։

Վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Ռոբերտ Չիլինգարյանը և Գյումրիի բնակիչ՝ 20-ամյա Միքայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ծառայել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և զորացրվել ու վերադառնում էին տուն, իսկ եթե բետոնե արգելապատնեշը չլիներ, ապա ավտոմեքենան մի քանի մետր կգլորվեր ձորը։