Search
Close this search box.

Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավով ազատ կարձակվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել: Նման որոշում քիչ առաջ կայացրել է դատավոր Դավիթ Բալայանը:

Դատարանը գրավի չափ է սահանել 5 միլիոն դրամը:

Խաչատուրովը մեղադրվում է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: